| Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 109 շենքի, 50 բնակարանի բնակիչ Արման Սամվելի Սահակյանի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի դիմումը. 1. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 13-ի ««Հրազդանի Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 89 որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |