Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Անահիտ Առաքելյանի լիազորված անձ Հուսիկ Հուսիկյանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի մայիսի 5-ի թիվ 22 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 19-ի N 2731 գրավոր առաջարկությունը և Անահիտ Առաքելյանի լիազորված անձ Հուսիկ Հուսիկյանի կողմից տրված 2025 թվականի օգոստոսի 20-ի թիվ 5277 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 238/3 հասցեում գտնվող` 24․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 238/3 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 24․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072025-07-0164, գաղտնաբառ՝ A1MWUCQBSLSY) գինը սահմանել 41 000 (քառասունմեկ հազար) դրամ և նույն հասցեում գտնվող ավտոտնակի համար առանձնացված 24․5քմ մակերեսով հողամասինը՝ 71 000 (յոթանասունմեկ հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Անահիտ Առաքելյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: