Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ջեմմա Կարապետյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 41 տան բնակիչ Ջեմմա Կարապետյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 4702, ժառանգական գործ N 314) Կոտայքի մարզի Քաղսի գյուղում գտնվող հողամասին (կադաստրային համար՝ 07-063-067-020) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Քաղսի, 7-րդ փողոց, 11։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: