Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Գարիկ Հարությունյանի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023WKHJJV), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 38 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0110-0174-ից, 07-001-0110-0177-ից ծածկագրերով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա, 143/8 :
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 42 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Գարիկ Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 143/8 հասցեում գտնվող 20.6քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության խորդանոցը ճանաչել օրինական:
3.Խորդանոցը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 20.6քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: