Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 143 որոշումը և Միշա Ադամյանի 2024 թվականի հուլիսի 31-ի դիմումը.
1.Թույլատրել Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 81/1 հասցեում գտնվող Միշա Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05032024-07-0157, գաղտնաբառ՝ 4TBS4MB4Q1PL) 409.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը փոխանակել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25072024-07-0229, գաղտնաբառ՝ BDFXBUFBEDLH) Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 79/5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 404.0քմ մակերեսով համարժեք հողամասի հետ՝ քանի որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 81/1 հասցեում գտնվող հողամասով անցնում է կոյուղագիծ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: