Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ժորա Բարբարյանի 2025 թվականի փետրվարի 26 -ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Ժորա Բարբարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1497254, տրված՝ 2005 թվականի մայիսի 6-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106 շենքին հարող տարածքում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 106/2։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: