Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռոբերտ Ասատրյանի 2025 թվականի օգոստոսի 25-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 14-րդ փողոց թիվ 1 տան բնակիչ Ռոբերտ Ասատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1462165, տրված՝ 2003 թվականի հոկտեմբերի 24-ին) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 14-րդ փողոց, 1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: