Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի դիմումը.
1.Արծրունի Հակոբյանին (ներկայումս հանգուցյալ, մահվան վկայական ԲԱ 081464, տրված՝ 2019 թվականի փետրվարի 7-ին) սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1850973, տրված՝ 2005 թվականի հունվարի 25-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Սպանդարյան 623-016 հասցեում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-623-016) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․Սպանդարյան փողոց, 58։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: