|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 1394 |
ԹԱՄԱՐԱ ԱՎԵՏԻՔԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N150 որոշման հավելվածը և 2025 թվականի նոյեմբերի 6-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N3 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 2/18 հասցեում գտնվող 07-001-0603-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.02693հա մակերեսով հողամասը 1 978 000 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 86 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Թամարա Ավետիքի Խաչատրյանին՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.02693հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:3.Պարտավորեցնել Թամարա Ավետիքի Խաչատրյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|