Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հենդրիկ Կիրակոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 209 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Հենդրիկ Արտավազդի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112024-07-0046, գաղտնաբառ՝ KXFA9BKDLQB1) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոց թիվ 15/6 հասցեում գտնվող 0.05հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատումից փոփոխել խառը կառուցապատման, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի երկրորդ հարկի գործառական նշանակությունը փոփոխել բնակելիի՝ բնակելի տան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: