Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 00
 

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 2/փ-300 դրական եզրակացությունը և Մակիչ Ղարիբյանի 2025 թվականի փետրվարի 4-ի դիմումը.

1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մկրոշրջան թաղամասի 86 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Մակիչ Յուրիկի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08082024-07-0153, գաղտնաբառ՝ H8DX4EY5VXFJ) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 0․0874հա մակերեսով (0․05896հա վարելահող, 0․02844հա այլ հողատեսք) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
3. Մակիչ Յուրիկի Ղարիբյանին՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 0․0874հա մակերեսով (0․05896հա վարելահող, 0․02844հա այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner