Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Գնել Կարապետյանի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Պուրակային փողոցի 2-րդ նրբանցք թիվ 11 տան բնակիչ Գնել Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 16082024-07-0077, գաղտնաբառ՝ TAFXEP1DF6NS, և N 02092024-07-0171, գաղտնաբառ՝ IPUQAFLMTAK3) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոցի թիվ 20 և 22 հասցեներում գտնվող միավորված հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաք, Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոց, 20 ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: