|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հունիսի 2023 թվականի N 646 |
ԿՈՐՅՈՒՆ ԾԵՐՈՒՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ
ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 7-ի N63 որոշման հավելվածը և 2023 թվականի մայիսի 30-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N1 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղում գտնվող 07-060-0515-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0.31հա մակերեսով հողամասը 540 000 (հինգ հարյուր քառասուն հազար) դրամ արժեքով օտարել Երևան քաղաքի Նոր Նորք Շոպրոնի 4-րդ նրբանցք 8 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Կորյուն Ծերունի Մարգարյանին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.31հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|