Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արմինե Կարախանյանի 2025 թվականի օգոստոսի 13-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս թիվ 322 տան բնակիչ Արմինե Կարախանյանին ժառանգության իրավունքով փոխանցված (Հրազդան նոտարական տարածքի նոտարի կողմից 2012 թվականի մարտի 6-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված սեղանամատյանում 635, ժառանգական գործ 635) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0540-0017) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամասի Զառիթափի փողոց, 4-րդ նրբանցք, 4։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: