Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 7-րդ բաժինների պահանջներով, հիմք ընդունելով ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից տրամադրված հատակագծերը և Գևորգ Գրիգորյանի 2024 թվականի մարտի 19-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոց թիվ 236Ա տան բնակիչ Գևորգ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23012024-07-0161, գաղտնաբառ՝ 6Q6U3UZAABN8) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Շահումյան փողոց 236 հասցեում գտնվող գույքի 0.00531հա մակերեսով բաժանվող մասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս.Շահումյան փողոց 236/3, իսկ 0.05038հա մակերեսով մասինը թողնել նույնը՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս.Շահումյան փողոց 236:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: