Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հասմիկ Դանիելյանի 2024 թվականի հունիսի 24-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 44 շենքի թիվ 46 բնակարանի բնակիչներ Հասմիկ Ռուբենի Դանիելյանին և Ռուբեն Տիրայրի Դանիելյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28082023-07-0078, գաղտնաբառ՝ RA75E3FPDUZD) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 44/14 հասցեում գտնվող 29.1քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25122024-07-0014, գաղտնաբառ՝ MWBDGIIHBTYQ) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 44/74 հասցեում գտնվող 2.8քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 19 200 (տասնինը հազար երկու հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |