Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Թամարա Դավթյանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը․
1․ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 8-րդ թաղամասի թիվ 61 տան բնակիչ Թամարա Դավթյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 3410, ժառանգական գործ N 70) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող գույքին (ծածկագիր՝ 07-060-0014-0006) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 8։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: