|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2025 թվականի N 1490 |
<<ԱԳՐՈՆԵՍԹ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N163 որոշման հավելվածը և 2025 թվականի նոյեմբերի 18-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N7 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0964-0039 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0.06864հա մակերեսով հողամասը 325 000 (երեք հարյուր քսանհինգ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 54/32 հասցեում գտնվող <<ԱԳՐՈՆԵՍԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՀՎՀՀ՝03036088)` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.06864հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|