Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 778
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2024 թվականի N 778

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 15-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023AMEAND ծածկագիրը և Աղվան Ասատրյանի 2024 թվականի ապրիլի 12-ի դիմումը.

1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 10 թաղամասի թիվ 26 տան բնակիչ Աղվան Սերյոժայի Ասատրյանի կողմից Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 5-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07082018-07-0017, գաղտնաբառ՝ QIAZ6HA9F8UK) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 78.15քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ օրինականացման վճարը սահմանել 112 000 (մեկ հարյուր տասներկու հազար) դրամ, ինքնակամ կառուցված 49.20քմ արտաքին մակերեսով պարիսպը՝ օրինականացման վճարը սահմանել 70 000 (յոթանասուն հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner