Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-ն որոշման N 1 հավելվածի 21-րդ, 22-րդ կետերով, 25-րդ կետի 1-ին ենթակետով, Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ և Քաղսի բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի <<Կոտայք 1>> համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին>> N146-ն որոշումով.
1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր՝ 07-060-0517-0001) Հրազդան համայնքի Սոլակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.22040հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը արոտավայրից՝ հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: