Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռաֆիկ Պողոսյանի լիազորված անձ Վանիկ Պողոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը.
1․ Ռուսաստանի Դաշնության բնակիչ Ռաֆիկ Պողոսյանին պատկանող (Ժողովրդական պատգամավորների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1992 թվականի հուլիսի 29-ի արձ․ թիվ 8 քաղվածք) Հրազդան քաղաքի տարածքում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0674-0019) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Վ․ Մամիկոնյան փողոց, 2-րդ նրբանցք, 1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: