Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը՝ Վարդուհի Կարմենի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ FORD MUSTANG 2.3 ECOBOOST մակնիշի, 37BJ314 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2024-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 448 415 (չորս հարյուր քառասունութ հազար չորս հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 409 500 (չորս հարյուր ինը հազար հինգ հարյուր) դրամ ապառք, 38 915 (երեսունութ հազար ինը հարյուր տասնհինգ) դրամ տույժ,
1. Վարդուհի Կարմենի Աբրահամյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 14։50-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վարդուհի Կարմենի Աբրահամյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։