Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Սուսաննա Արշակի Պետրոսյանի 2025 թվականի նոյեմբերի 07-ի դիմումը և Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 30 արձանագրությունը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 311 շենքի 10 բնակարանի բնակչուհի Սուսաննա Արշակի Պետրոսյանին նշանակել իր որդու՝ Վարդան Գրիշայի Պետրոսյանի (ծնված՝ 22.07.1983թ.) նկատմամբ խնամակալ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Արշակի Պետրոսյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: