Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 11-ի N 04 նիստի օրակարգը. 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի № 196 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 2) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի №197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2/6 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի №203 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 5) Հրազդան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին 6) Քարտեզագրման անճշտության հետևանքով քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը հրազդան համայնքի սեփականություն ճանաչելու մասին 7) Մշակութային միջոցառման մասնակցության ծախսը մասնակի փոխհատուցելու մասին 8) Հրազդան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկի իրականացմանը հավանություն տալու մասին 9) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին 10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի 7-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |