Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 84-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված հավելվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 24-ի N39-Ն որոշումը.
1.Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում:
2.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման անցկացման հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ-զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանին հանձնարարել` ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ-զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանին:
5.Սույն որոշման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանին:
6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի մայիսի 27-ին ժամը 11:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: