Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Միսակ Ստեփանյանի 2025 թվականի օգոստոսի 20-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչ Միսակ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2187640, տրված՝ 2006 թվականի հունիսի 30-ին) Հրազդան քաղաքի Վանատուր նոր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամասի Զառիթափի փողոց, 2-րդ նրբանցք, 9։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: