Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի <<Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության վարձավճարների չափը սահմանելու և Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 208 որոշման 2-րդ կետում կատարել լրացումներ՝ավելացնելով հետևյալ նախադասությունը.
«Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի մարզադահլիճի տարածքի վարձակալության տրամադրման դեպքում օրական վարձավճարը սահմանել 6000 դրամ (մինչև 90 րոպե):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |