| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 04 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին
 2)Հրազդան համայնքի «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
 3)Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 07-ի № 44 որոշման 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին
 4)Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության վարձավճարի չափը սահմանելու մասին
 5)Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին
 6)Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին
 7)Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 8)Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 9-ի N 149 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 9)Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 186 որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը և 2022 թվականի նոյեմբերի 11-ի N 200 որոշման հավելվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին
 10)Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
 11)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 215-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 12)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 |