Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 89 շենքի, 23 բնակարանի բնակիչ Դավիթ Խաչիկի Հակոբյանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դիմումը՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 10-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդանի Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 259 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: