Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածով, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի 2025 թվականի ապրիլի 15-ի N 01/27.1/5931-2025 և Կոտայքի մարզպետի 2025 թվականի ապրիլի 17-ի N 01/03.1/03578-2025 գրությունները․ 1. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային փողոց 55 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.82869հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0515-0039) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Հրազդան քաղաքում մոդուլային տիպի մանկապարտեզի շենքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցման և հետագայում Հրազդան համայնքին նվիրաբերելու նպատակով։ 2.Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր և պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման: 3.Գործարքի կատարման ընթացքում առաջացած բոլոր ծախսերը ենթակա են կատարման Հրազդանի համայնքապետարանի կողմից: |