Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով.

1.Ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված, բնակավայրերի նպատակային նշանակության հետևյալ հողամասերը.
1)Ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 3/3 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը՝ 6.0քմ մակերեսով (կրպակ տեղադրելու), 40 000 (քառասուն հազար) դրամ տարեկան վարձավճարով, 5 (հինգ) տարի ժամկետով:
2)Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Տիգրան Մեծի փողոց 22/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 20.0քմ մակերեսով (ավտոտնակ կառուցելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով:
3)Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս 44/22 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը՝ 19․9քմ մակերեսով (ավտոտնակ տեղադրելու), 12 000 (տասներկու հազար) դրամ տարեկան վարձավճարով, 15 (տասնհինգ) տարի ժամկետով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner