Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռոբերտ Հարությունյանի լիազորված անձ Քրիստինե Հարությունյանի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը․
1․ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 63 տան բնակիչ Ռոբերտ Արամի Հարությունյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 3636, ժառանգական գործ N 271) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մաքրավան թաղամասում գտնվող գույքին (կադաստրային համար՝ 07-001-0424-0009) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մաքրավան թաղամաս, 69/4 (ծածկագիր՝ 07011PXLLSRZ)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: