Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածով և 28.2 հոդվածի 2-րդ մասի դ) կետով. 1. Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 5 130 638.40 (հինգ միլիոն հարյուր երեսուն հազար վեց հարյուր երեսունութ դրամ քառասուն լումա) դրամ գումարը համայնքի ղեկավարի առաջարկությամբ ուղղել համայնքի բյուջեի 2025 թվականի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |