Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 733
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2025 թվականի N 733

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 25-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինությունների հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 20237Y38WF) և Գոռ, Լուսինե, Հայկ Խաչատրյանների 2024 թվականի փետրվարի 1-ի դիմումը.

1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ փողոցի թիվ 12 տան բնակիչներ Հայկ Գոռի, Գոռ Վոլոդյայի և Լուսինե Գոռի Խաչատրյանների կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի 2-րդ փողոց թիվ 12 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29052015-07-0009, գաղտնաբառ՝ QFEVCZSJDDW4) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 35.42քմ արտաքին մակերեսով անասնաշենքը` օրինականացման վճարը սահմանել 51 000 (հիսունմեկ հազար) դրամ, 8.0քմ արտաքին մակերեսով անավարտ շինությունը` օրինականացման վճարը սահմանել 12 000 (տասներկու հազար) դրամ, 6.19քմ արտաքին մակերեսով պարիսպը` օրինականացման վճարը սահմանել 9 000 (ինը հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner