Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Օնիկ Կիրակոսյանի 2025 թվականի փետրվարի 3-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1 փողոցի թիվ 19 տան բնակիչ Օնիկ Սուրենի Կիրակոսյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26092012-07-0389, տրված՝ 2012 թվականի սեպտեմբերի 26-ին) Կոտայքի մարզի համայնք Քաղսի 1-ին փողոց 23 հասցեում գտնվող 95.7քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27122024-07-0262, գաղտնաբառ՝ 5KAXDT237RDD) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի գյուղի 1-ին փողոց 23/3 հասցեում գտնվող 4.3քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 8 100 (ութ հազար մեկ հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |