Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի նոյեմբերի 6-ի զեկուցագիրը՝ Սիրամարգ Անուշավանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ TOYOTA SIENNA 3.5 մակնիշի, 36SM706 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2020-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 1 458 330 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունութ հազար երեք հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 1 153 950 (մեկ միլիոն մեկ հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր հիսուն) դրամ ապառք, 304 380 (երեք հարյուր չորս հազար երեք հարյուր ութսուն) դրամ տույժ,
1. Սիրամարգ Անուշավանի Դավթյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 14։50-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սիրամարգ Անուշավանի Դավթյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: