Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արթուր Ներսիսյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 291 տան բնակիչ Արթուր Ներսիսյանին պատկանող (<<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի մարզային մասնաճյուղ արխիվային քաղվածք N Կ-398, տրված՝ 2022 թվականի մարտի 28-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 11-րդ նրբանցք, 2 (ծածկագիր՝ 07011XVVE5TE)։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: