Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Երեխաների աջակցության հիմնադրամի» Հրազդանի հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 13-ի № Ս-378Ա դիմումը․ 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ №2154015) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 73 հասցեում գտնվող թիվ 16 մանկապարտեզի շենքից 154,04 (մեկ հարյուր հիսունչորս ամբողջ զրո չորս) քառակուսի մետր մակերեսով տարածքը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երեխաների աջակցության հիմնադրամին»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |