Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 151
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 8 շենքի, 5 բնակարանի բնակիչ Զաշմեն Ավագի Ավագյանի 2024 թվականի հուլիսի 31-ի դիմումը .

1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 50 (հիսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 6 (վեց) ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Զաշմեն Ավագյանին` պարի դասընթացներ անցկացնելու համար:

2.Ամսական վարձավճարը սահմանել 25 000 ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner