Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սևակ Մկրտչյանի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 3 շենքի թիվ 32 բնակարանի բնակիչ Սևակ Մկրտչյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 5798, ժառանգական գործ N 3863) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Կենտրոն Ա-3 թաղամասում գտնվող գույքին (կադաստրային համար՝ 07․001․442․037) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 3/3։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: