Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Գարիկ Պետրոսյանի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023D8FYG3), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 136 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0513-0004-ից ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 252/20 (ծածկագիր` 07999RZMEEYK):
2. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 255 շենքի թիվ 21 բնակարանի բնակիչ Գարիկ Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի , Միկրոշրջան թաղամաս 252/20 հասցեում գտնվող 34.6քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 34.6քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: