Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 755
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2024 թվականի N 755

ԱՐԱՅԻԿ ԱՂՎԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԵՐՄԻՆԵ ՌՈՒԲԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N 98 որոշումը և Արայիկ Մինասյանի ու Հերմինե Միքայելյանի 2024 թվականի մայիսի 24-ի դիմումը.

 1.Ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 47/21 հասցեում գտնվող, Երևան քաղաքի Տպագրիչների փողոց 8 շենքի թիվ 46 բնակարանի բնակիչ Արայիկ Աղվանի Մինասյանի և Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների նրբանցք 2 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Հերմինե Ռուբիկի Միքայելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1494885, տրված` 2005 թվականի սեպտեմբերի 23-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 40.9քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 279 600 (երկու հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001140 գանձապետական հաշվին:
2.Արայիկ Աղվանի Մինասյանի և Հերմինե Ռուբիկի Միքայելյանի հետ 40.9քմ մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner