Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 2025 թվականի հուլիսի 07-ի N 02/09.1/21420-2025 գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 205 որոշման № 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |