|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2024 թվականի N 418 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 8-ի № 71 որոշումը. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 1621111) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում գտնվող վարչական շենքին կից կառույցից 4 (չորս) սենյակ 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն հիմնելու համար: 2.Սահմանել, որ նշված տարածքը ձեռքբերելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավորվում է կատարել վերանորոգման աշխատանքներ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|