Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Գևորգ Ակուլյանի 2023 թվականի մայիսի 29-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023PQX3ZL), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ 39 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամասում գտնվող 07-001-0442-0055 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 16/16:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 16 շենքի թիվ 30 բնակարանի բնակիչ Գևորգ Ակուլյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 16/16 հասցեում գտնվող 38.4քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 38.4քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: