Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Եվգենիյա Բերակչյանի 2024 թվականի հուլիսի 4-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 24 տան բնակիչ Եվգենիյա Բերակչյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052024-07-0238, գաղտնաբառ՝ 8YV22BZM2KYF) Հրազդան քաղաքի Երևանյան փողոց 24 հասցեում գտնվող բնակելի տան 110․12քմ մակերեսով երկրորդ հարկին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Երևանյան փողոց 24/1, իսկ 106․82քմ մակերեսով առաջին հարկին՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Երևանյան փողոց 24: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: