Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 7-րդ բաժինների պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հատակագծերը և Սամվել Հունանյանի 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խանջյան փողոց թիվ 2 տան բնակիչ Սամվել Հունանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27032024-07-0037, գաղտնաբառ՝ 7A6YLPIIZBD1) Հրազդան քաղաքի Խանջյան փողոց 2 հասցեում գտնվող բնակելի տան 0.03000հա մակերեսով բաժանվող հատված 2-ին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ա.Խանջյան փողոց 2/1, իսկ 0.03000հա մակերեսով բաժանվող հատված 1-ինը՝ թողնել նույնը՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ա.Խանջյան փողոց 2:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: