Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սիրուն Հովսեփյանի լիազորված անձ Ատոմ Հակոբյանի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը․
1․ ՌԴ քաղաքացի Սիրուն Վարդգեսի Հովսեփյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 5136, ժառանգական գործ N 88) Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 1-ին փողոցի թիվ 102 հասցեում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-033-0117-0004) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Լեռնանիստ, 1-ին փողոց, 103 (ծածկագիր՝ 07022RLDYLNQ)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: