Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 440
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 440

0.16 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՔԱՆԴՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված հավելվածով և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ բաժնով և հիմք ընդունելով Արմեն Առաքելյանի 2024 թվականի ապրիլի 12-ի դիմումը.

1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոց թիվ 3 տան բնակիչ Արմեն Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17052018-07-0027, գաղտնաբառ՝ BLPTYU4FKFX5) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոց 51 հասցեում գտնվող 0․16հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման:
2.Համաձայնեցնել կառուցապատող Արմեն Առաքելյանի նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս. Սպանդարյան փողոց 49/2, Ս. Սպանդարյան փողոց 49/1 և Սպանդարյան փողոց 51 հասցեներում գտնվող հողամասերում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N28112023-07-0107, գաղտնաբառ՝ IRERZD1W18IL, N17012024-07-0156, գաղտնաբառ՝ DYFH8RFAB1FC, N17052018-07-0027, գաղտնաբառ՝ BLPTYU4FKFX5) առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի` հանդիսությունների սրահի կառուցման համար՝ քանդելով N1 բնակելի տունը՝ համաձայն հավելվածի:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner