Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 08-ի N 64 որոշումը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 50 շենքի, 20 բնակարանի բնակիչ Վահագն Հովսեփյանի 2024 թվականի փետրվարի 22-ի դիմումը.
1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի շենքում գտնվող 50 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը 1 տարի ժամկետով (շաբաթական 3 օր) ամսական 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Վահագն Հովսեփյանին՝ խառնամարտի պարապմունքներ անցկացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: